Լուկաշենկո․ «Իրավիճակը Ուկրաինայի հետ սահմանին խիստ լարված է»

«Իրավիճակը Բելառուսի հարավային սահմանից այն կողմ շարունակում է խիստ լարված մնալ»,- այսօր Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«1500 կիլոմետրանոց մեր հարավային սահմանն աննախադեպ հրդեհի մեջ է։ Սա էլ հենց պատասխանն է մեր որոշ զինվորականներին, որոնք պարբերաբար հարցնում են՝ արդյոք հարկավոր է հարավային սահմանի ուժեղացված հսկողություն իրականացնել, թե՞ ոչ։

Պատասխանը միանշանակ է՝ այո։ Մարդիկ մեզ իրենց հաշվին կերակրում են, որպեսզի մենք նրանց պաշտպանենք»,- հայտարարել է Լուկաշենկոն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու համար երկու կողմն էլ պետք է փոխզիջումների գնան․ Լուկաշենկո