Լուկաշենկո․ «Ես Նոբելյան մրցանակից կհրաժարվեի»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

«Խորհուրդ եմ տալիս Դոնալդ Թրամփին շատ չտխրել, որ չի արժանացել խաղաղության Նոբելյան մրցանակի», - այսoր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո՝ պնդելով, որ եթե ինքը Նոբելյան դափնեկիր դառնար, ապա կհրաժարվեր մրցանակից։

«Աշխարհում ապրող մարդիկ պետք է իմանան, թե ինչ են անում Միացյալ Նահանգներն ու դրա ղեկավարը միջազգային ասպարեզում։ Մարդկանց գնահատականը շատ ավելի կարևոր է, քան քաղաքականացված Նոբելյան կոմիտեինը», - ասել է Լուկաշենկոն։

2025 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մաչադոն Նոբելյան խաղաղության մրցանակը նվիրել է ԱՄՆ նախագահին ու իր ժողովրդինՍպիտակ տունը քննադատել է Նոբելյան կոմիտեին՝ խաղաղության մրցանակի պատճառովՀայտնի է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի անունը