«Բելառուսի արդյունաբերությունը բացասական միտումներ է դրսևորում», - այսօր Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Բելառուսի ղեկավարի խոսքով՝ երկրի տնտեսության առանցքային ճյուղ հանդիսացող արդյունաբերության անկումը մեկնարկել է նախորդ տարի և շարունակվել է 2026-ին։
«2025-ի երկրորդ կեսին արդյունաբերության անկումը կազմել է 1,8 տոկոս։ 2026-ի հունվարին անկումը հասել է 3,4 տոկոսի», - հայտարարել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ Բելառուսի արդյունաբերության նախարարությունը 2026 թվականին միայն ռուսաստանյան շուկայում շուրջ 1 միլիարդ դոլարի թերշահույթ է արձանագրել։