Լոռիում բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային․ կան տուժածներ

Լոռու մարզի Լեռնապատ գյուղի մոտակայքում այսօր առավոտյան բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենայի։

Պատահարը տեղի է ունեցել երկաթգծի անցումի վրա, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Կան տուժածներ, սակայն նրանց թիվը չի հստակեցվում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։