Լոնդոնում հրեական համայնքին պատկանող շտապօգնության 4 մեքենա են հրկիզել

Միացյալ Թագավորություն - Այրված ավտոմեքենաները, Լոնդոն, 23-ը մարտի, 2026թ.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Լոնդոնի հրեական համայնքին պատկանող շտապօգնության մեքենաների վրա գիշերային հարձակումը «խիստ ցնցող» է, և որ նման ատելությունը տեղ չունի հասարակությունում։

«Գիշերային հրկիզումը խորապես ցնցող հակասեմական հարձակում է։ Իմ մտքերը հրեական համայնքի հետ են, որն այս առավոտ արթնացավ այս սարսափելի լուրով։ Հակասեմիտիզմը տեղ չունի մեր հասարակությունում», - գրել է Սթարմերը X-ում։

Ոստիկանության հաղորդմամբ՝ Լոնդոնի հյուսիսում հրեական համայնքային կազմակերպությանը պատկանող չորս շտապօգնության մեքենա գիշերը հրկիզել են։