Լիբիայի ափերի մոտ մեկ օրում 2 նավ է հարձակման ենթարկվել

Լիբիայի Բենգազի քաղաքի նավահանգստում Ռուսական «Մերկուրի» ռազմանավն այրվում է պայթյունից հետո, 22-ը նոյեմբերի 22-ին, 2026թ.

Լիբիայի ափերի մոտ երեկ առևտրային նավ է հարձակման ենթարկվել։ Դրանից մի քանի ժամ առաջ էլ Բենգազիի նավահանգստում պայթյուն էր տեղի ունեցել ռուսական «Մերկուրի» կորվետի վրա, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

AFP-ն հայտնել է, որ առևտրային նավին հարվածել են անօդաչու սարքեր։ Գործակալությունը, սակայն չի մանրամասնել, թե արդյոք նավը ռուսական է եղել։ Reuters գործակալությունը պնդում է, որ նոր հարվածի թիրախը եղել է Մալթայի դրոշի ներքո գործող առևտրային նավ։

Ուկրաինական տելեգրամյան Exilenova+ մոնիթորինգային ալիքի հաղորդմամբ՝ հարձակման է ենթարկվել ռուսական ASCALON նավը։ Այն ԱՄՆ պատժամիջոցների տակ է, իսկ Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությունն այն դասակարգում է որպես ռազմական ուղեբեռ փոխադրող նավ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բալթիկ ծովում հարձակման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավը

Ըստ Exilenova+-ի՝ այս նավը նախկինում օգտագործվել է Չինաստան հրթիռներ մատակարարելու համար, իսկ 2026 թվականի հոկտեմբերի կեսերին այն նկատվել է Բալթիյսկի նավահանգստում, որտեղ ռազմական տեխնիկա էր բեռնում։

Երկրորդ հարձակումը

Նույն օրը ավելի վաղ Լիբիայի Բենգազի նավահանգստում պայթյուն էր տեղի ունեցել Ռուսաստանի ռազմածովային ուժերի «Մերկուրի» նավի վրա։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ այն խորտակվել էր։

Astra-ն հաղորդում է, որ նավը խորտակվել է ծովային ինքնակառավարվող նավակների հարձակումից հետո։ Associated Press-ի տվյալներով՝ առնվազն չորս նման սարք է են որսացել և ոչնչացրել, սակայն երկուսին հաջողվել է հարվածել ռազմանավին։ Reuters-ը հղում է անում լիբիացի զինվորականներին տրամադրած տվյալներին, որոնց համաձայն՝ օրվա ընթացքում Բենգազիի մոտակայքում ծովում ավելի քան 20 ինքնակառավարվող նավակ է խոցվել:

Ավելի ուշ Ուկրաինայի նախագահը Վլադիմիր Զելենսկին և Անվտանգության ծառայությունը հայտարարել են, որ ուկրաինական ուժերն են նոյեմբերի 22-ին Լիբիայի ափերի մոտ հարվածել ռուսական «Մերկուրի» նավին, ինչպես նաև ռուսական «Անգարա» բեռնատար նավին, որն ԱՄՆ պատժամիջոցների տակ է և Ռուսաստանի կողմից օգտագործվում է զենք տեղափոխելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բուլղարիայի ափերի մոտ անօդաչուի հարվածից առևտրային նավ է խորտակվել

Նոյեմբերի 21-ին էլ Բալթիկ ծովում՝ Կալինինգրադի ափերից մոտ 5 կմ հեռավորության վրա, հարձակման էր ենթարկվել ռուսական Sparta II բեռնատար նավը: Փրկարարական գործողություններին մասնակցել են նաև Էստոնիան և Ֆինլանդիան:

Ֆինլանդիայի իշխանությունների տվյալներով՝ Sparta II-ը նոյեմբերի 22-ին քարշակով վերադարձվել է Ռուսաստանի տարածքային ջրեր:

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան, մեկնաբանելով միջադեպը, այն անվանել է «Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի և Ուկրաինայի ինքնապաշտպանության ևս մի կողմնակի ազդեցություն»։