Լիբանանը պահանջում է արագացնել իսրայելական զորքերի դուրսբերումը

Ժոզեֆ Աունը

Լիբանանը պահանջում է արագացնել իսրայելական զորքերի դուրսբերումը երկրի հարավային շրջաններից։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ Բեյրութում կայացած հանդիպման ժամանակ։

Աունի խոսքով՝ «չնայած հրադարանի մասին պայմանավորվածությանը Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքում գտնվող թիրախներին և չի շտապում վերջ տալ երկրի հարավային շրջանների օկուպացիային»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի կառավարությունն հավանություն է տվել «Համաս»-ի հետ համաձայնությանը