Լիբանանը կանգնած է խորացող հումանիտար ճգնաժամի առջև. ՄԱԿ

Իսրայելի զինուժը հարվածում է կամրջի Լիբանանի տարածքում, մարտ, 2026թ.

Լիբանանը կանգնած է խորացող հումանիտար ճգնաժամի առջև, որը կարող է վերածվել ավելի աղետալի իրավիճակի։ Այս մասին ահազանգում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR)։

«Մարտի 2-ից ի վեր ավելի քան մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները»,- նշում է գործակալությունը, ընդգծելով՝ թվերի շարունակական աճը խորացող հումանիտար ճգնաժամի մասին է վկայում։

Հարավային Լիբանանում Իսրայելի կողմից հիմնական կամուրջների ոչնչացումն ավելի քան 150 հազար մարդու մեկուսացրել է և խիստ սահմանափակել մարդասիրական օգնության հասանելիությունը։

Լիբանանը ներգրավվել է Միջին Արևելքի պատերազմում մարտի 2-ին, երբ Թեհրանի աջակցությունը ստացած «Հեզբոլա» խմբավորումը սկսեց հրթիռային հարձակումներ կատարել Իսրայելի ուղղությամբ՝ վրեժ լուծելու Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելի հետ բանակցություններ՝ միայն ռազմական գործողությունների դադարից հետո. Նաիմ ՔասեմԳուտերեշ․ Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև մարտերը պետք է դադարեցվենՄերձավոր Արևելքում շարունակվող պատերազմում ավելի քան 2100 երեխա է սպանվել կամ վիրավորվելԻսրայելը պատրաստվում է վերահսկողության տակ առնել հարավային ԼիբանանըԻսրայելը նախազգուշացրել է՝ Իրանի և «Հեզբոլա»-ի դեմ պատերազմը դեռ մի քանի շաբաթ կշարունակվի