Լիբանանը հայտնում է, որ Իսրայելի հարվածից ևս 12 մարդ է զոհվել

Իսրայելը հերթական հարվածն է հասցնում Լիբանանի հարավին, մայիս, 2026թ.

Լիբանանը հայտնում է, թե իսրայելական կողմի հարվածից ևս 12 մարդ է զոհվել՝ վաղը ԱՄՆ միջնորդությամբ մեկնարկող բանակցությունների շեմին։ Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ զոհերի թվում երկու երեխա կա։

Իսրայելական կողմը պնդում է, որ թիրախավորում է հարավային Լիբանանում տեղակայված «Հեզբոլա»-ի ահաբեկիչներին, հորդորելով տեղի բնակիչներին լքել մոտ մեկ տասնյակ քաղաքներ ու գյուղեր։

ԱՄՆ միջնորդությամբ կնքված հրադադարը սկզբում հայտարարվել էր տասն օրով, ապա երկարաձգվել երեք շաբաթով, ինչը նշանակում է, որ ժամկետը պետք է լրանա այս շաբաթվա վերջին։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաղորդել է, որ վաղվանից երկօրյա բանակցություններ է անցկացնելու՝ «համապարփակ խաղաղության և անվտանգության համաձայնագրի հասնելու համար»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լիբանանում իսրայելական հարվածի հետևանքով կան զոհեր ու վիրավորներԼիբանանը և Իսրայելը կարող են հասնել խաղաղության, եթե չլինի «Հեզբոլա»-ն. ՌուբիոԻսրայելը Լիբանանի հարավում գտնվող 12 գյուղերին և քաղաքներին տարհանման մասին նախազգուշացում է տվել Լիբանանում զոհերի թիվը 24 ժամում հասել է 41-ի