Լիբանանը հայտնում է՝ Իսրայելի հարվածներից չորս զոհ կա

Լիբանան

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այսօր Իսրայելի հարվածների հետևանքով երկրի հարավում չորս մարդ է զոհվել: Իսրայելն էլ հայտարարել էր, թե իր ուժերը հարձակումներ են իրականացրել այն բանից հետո, երբ «Հեզբոլան» անօդաչու թռչող սարքեր է արձակել իր զինվորների ուղղությամբ։

Նախարարության տվյալներով՝ Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե ալ-Ֆաուքա բնակավայրում երկու մարդ է զոհվել, մոտակայքում գտնվող Արաբ Սալիմում էլ երկու կին։ Տարբեր վայրերում վիրավորվել է ևս 20 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: