Լիբանանին պատերազմի պատճառած վնասը կարող է մոտ $20 միլիարդի հասնել. ֆինանսների նախարար

Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլա» զինված խմբավորման միջև շարունակվող պատերազմը, ըստ կանխատեսումների, այս տարի Լիբանանի տնտեսությունը կկրճատի առնվազն 7%-ով, իսկ երկրին դրա պատճառած վնասը կարող է մոտ 20 միլիարդ դոլարի հասնել, Reuters-ին ասել է ֆինանսների նախարարը:

«Ամբողջ տարածաշրջան է գործնականում ջնջվել երկրի երեսից։ Հետևաբար, ես վստահ եմ, որ ուղղակի և անուղղակի ընդհանուր կորուստները կարող են 20 միլիարդ դոլարի հասնել։ Եվ, իհարկե, այսպիսի պատերազմի պատճառով … տնտեսությունը, անկասկած, մեծապես տուժել է»,- ասել է Յասին Ջաբերը։

Իսրայելը Լիբանանի վրա հարձակումն սկսեց, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված և Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլա»-ն, Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի երրորդ օրը՝ մարտի 2-ին, հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ՝ հաջակցություն Իրանի:

Յասին Ջաբերն ասել է, որ Լիբանանը հիմա մեծապես կախված է վարկերից և օգնությունից, թեև շեշտել է, որ շատ դրամաշնորհներ և օգնություն չեն ստանում։

«Որքան երկար տևի այս ճգնաժամը, այնքան ավելի խորը կլինի դրա հետքը Լիբանանի վրա: Դա նման է վազքի. որքան երկար է հեռավորությունը, այնքան ավելի ես հոգնում»,- հավելել է ֆինանսների նախարարը:

Լիբանանում պատերազմի հետևանքով առ այսօր սպանվել 3042, վիրավորվել ավելի քան 9300 մարդ: