Լիբանանի նախագահը հրաժարվում է զրուցել Նեթանյահուի հետ

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ մոտ ապագայում հեռախոսով զրուցել չի պատրաստվում։ Այս մասին Reuters-ին հաղորդել են միանգամից երեք դիվանագիտական աղբյուրներ։

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտարարել, թե շուտով Իսրայելի և Լիբանանի ղեկավարների միջև ուղղակի շփումներ կլինեն՝ առաջին անգամ 1992 թվականից ի վեր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լիբանանի ու Իսրայելի առաջնորդները 34 տարվա մեջ առաջին անգամ ուղիղ կբանակցեն. Թրամփ