Լիբանանի նախագահն ԱՄՆ-ին կոչ է արել օգնել դադարեցնել իսրայելական հարձակումները

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը Վաշինգտոնին և միջազգային հանրությանը կոչ է արել օգնել դադարեցնել իսրայելական հարձակումները։

Այսօր Լիբանանի հարավում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել՝ չնայած հրադադարին և Իսրայելի ու Լիբանանի միջև ձեռք բերված համաձայնությանը։

Հարվածների հետևանքով վնասվել են նաև պետական կառույցներ, իսկ չգործող հիվանդանոցներից մեկը՝ ավերվել։ Աունը հայտարարության մեջ նշել է, որ դրանք «վտանգավոր սրում են՝ հասնելով Լիբանանի պետական կառույցներին» և առողջապահական հաստատություններին։

Նա ԱՄՆ-ին և մյուս երկրներին կոչ է արել «շտապ քայլեր ձեռնարկել՝ այդ խախտումները դադարեցնելու համար»։

Իսրայելն այսօրվա հարվածներից հետո հայտարարել է, թե իր ուժերը հարձակումներ են իրականացրել այն բանից հետո, երբ «Հեզբոլան» անօդաչու թռչող սարքեր է արձակել իր զինվորների ուղղությամբ։