Լիբանանի բանակի առաջին ստորաբաժանումներն այսօր առավոտյան սկսել են վերատեղակայվել երկրի հարավում։ Դա տեղի է ունեցել իսրայելական բանակի՝ Զաութար ալ-Ղարիբյե քաղաքից դուրսբերումից հետո։
Լիբանանի ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկն այս մասին այսօր հայտնել է Reuters-ի թղթակցին՝ նշելով, որ Իսրայելը զորքերը դուրս է բերել հունիսի վերջին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։
«Լիբանանի կառավարությունը հույս ունի, որ մոտ ապագայում երկրի բանակը կկարողանա տեղակայվել Իսրայելի կողմից ստեղծված «բուֆերային գոտու» ողջ տարածքում»,-հաղորդում է Reuters-ը։