Լիբանան - Իսրայել բանակցությունները Վաշինգտոնում կմեկնարկեն մի քանի ժամից

Իսրայելը հերթական հարվածն է հասցնում Լիբանանի տարածքին, 11-ը ապրիլի, 2026թ.

Մի քանի ժամից Միացյալ Նահանգների մայրաքաղաքում կմեկնարկեն Իսրայելի և Լիբանանի բանակցությունները՝ նվիրված երկու երկրների միջև հրադադարի հաստատմանը։

«Բանակցություններին մասնակցելու է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն», - հաղորդում է Reuters գործակալությունը։

Իսրայելական պատվիրակությունը ղեկավարելու է Վաշինգտոնում այդ երկրի դեսպան Յեխիել Լեյթերը, լիբանանյանը՝ նրա պաշտոնակից Նադա Համադեհ Մոավադը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լիբանանն ու Իսրայելը բանակցություններ կանցկացնեն Վաշինգտոնում