«ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ». խորհրդարանական լսումներ՝ Արցախի ներկայացուցչությունում

Արցախի ներկայացուցչությունում մեկնարկեցին խորհրդարանական լսումներ՝ նվիրված Սահմանադրության օրվան։

Արցախի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Դանիելյանը հայտարարեց՝ այս լսումներով պայքարի նոր փուլ են սկսում։ Հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, Դանիելյանը շեշտեց՝ իրենց գլխավոր նպատակն է վերադարձը։

«Վստահ եմ՝ ինչպես 1998-ին, այնպես էլ այսօր միասնական ջանքերով կհաղթահարենք բոլոր դժվարությունները»,- շարունակեց Դանիելյանը։

Լսումների օրակարգում երկու հարց կա՝ վերադարձի իրավունքը և գերիների հարցը, հայտնեց Արցախի պատգամավոր Գագիկ Բաղունցը։

Լսումներին ներկա են նաև Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ, արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։