Մեծ Բրիտանիայի իշխող Լեյբորիստական կուսակցության անդամները կոչ են անում իրենց կուսակից վարչապետ Քիր Սթարմերին հրաժարական ներկայացնել։
Պատճառը` կուսակցության՝ նախորդ շաբաթ տեղական ընտրություններում կրած ջախջախիչ պարտությունն էր։ Քիչ առաջ այդ պահանջներին է միացել և հրաժարական է ներկայացրել Սթարմերի կառավարության առաջին անդամը՝ կրոնի և համայնքների հարցերով նախարար Միատա Ֆանբուլեն։
«Ոչ բրիտանական հանրությունը, ոչ էլ ես անձամբ, չենք հավատում, որ դուք ի վիճակի եք առաջնորդել մեզ այն փոփոխությունների ուղով, որով խոստացել էիք»,- իր հրաժարականի նամակում գրել է նախարարը։
Սթարմերին անհապաղ հրաժարական ներկայացնելու պահանջով դիմել են նաև խորհրդարանի լեյբորիստական խմբակցության 70 անդամներ։ Մեծ Բրիտանիայի վարչապետը, սակայն, մերժել է հրաժարականի կոչերը՝ հայտարարելով, որ «շարունակելու է կառավարել երկիրը»։