Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
ՀԱԿ առաջնորդի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակի և դրանց զարգացման ու ամրապնդման հեռանկարների շուրջ։
Այլ մանրամասներ չեն փոխանցվում: