Լեհաստանն ու Հայաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Հայաստանի և Լեհաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանի և Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի հանդիպումը, 7-ը մայիսի, 2026թ.

Լեհաստանն ու Հայաստանը պայմանավորվել են համատեղ զորավարժություններ անցկացնել, հայտնել է Վարշավան։

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Լեհաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի և Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այսօրվա հանդիպման արդյունքում։

«Կայունության, անվտանգության և համագործակցության ձգտող երկրները մեր երկխոսության գործընկերներն են։ Ահա թե ինչու մենք հետաքրքրված ենք համատեղ ռազմական վարժանքներով, ռազմական համալսարանների միջև համագործակցությամբ և Լեհաստանի և Հայաստանի պաշտպանական արդյունաբերության միջև փորձի փոխանակմամբ», - ասել է Կոսինյակ-Կամիշը բանակցություններից հետո։

Լեհ բարձրաստիճան պաշտոնյան նաև նշել է, որ Վարշավայում գտնվող Հայաստանի դեսպանատանը պետք է բացվի ռազմական կցորդի գրասենյակ։