Լեհ նախկին նախարարը քաղաքական ապաստան է ստացել Հունգարիայում

Զբիգնև Զիոբրոն Լեհաստանի արդարադատության նախարարի պաշտոնում, արխիվ

Բուդապեշտի և Վարշավայի միջև դիվանագիտական սկանդալ է ծագել, երբ հայտնի է դարձել, որ Հունգարիայի իշխանությունները քաղաքական ապաստան են տրամադրել Լեհաստանի արդարադատության նախկին նախարար Զբիգնև Զիոբրոյին։

2015-ից 2023 թվականներին որպես արդադարատության նախարար պաշտոնավարած Զիոբրոյի դեմ հայրենիքում ընդհանուր առմամբ 26 մեղադրանք է առաջադրվել, նրան մինչև 25 տարվա ազատազրկում է սպառնում։ Լեհական դատախազությունը մասնավորաբար պնդում է, որ Զիոբրոն օգտագործել է պետական միջոցները իսրայելական արտադրության Pegasus լրտեսական ծրագրի միջոցով քաղաքական հակառակորդներին հետևելու համար։

Պաշտոնական Վարշավան պնդում է, որ փորձելու է հասնել նախկին նախարարի արտահանձնմանը։ «Զիոբրոն անպատիժ չի մնա», - այսօր հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը։