Լավրովը ժամանել է Իրան

Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրով և Աբբաս Արաղչի, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թեհրան, որտեղ իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ քննարկելու է Պարսից ծոցի գոտում լարվածության ապաէսկալացմանն ուղղված քայլերը, հաղորդում է ТАСС-ը:

Լավրովին ընդունելու է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

Իրանում հանդիպումների ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարը նշանակալի ուշադրություն է հատկացնելու նաև երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության ամրապնդման գործնական քայլերին, նշում է ռուսաստանյան պետական լրատվական գործակալությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լավրովը երկուշաբթի օրը կայցելի ԹեհրանԼավրովը ճիշտ է համարում «3+3» առաջիկա հանդիպումն անցկացնել Բաքվում, հաջորդը՝ Երևանում