Լավրովը վաղը Բաքվում Ասիայի հարցերով գագաթնաժողովի կմասնակցի

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վաղը Բաքվում մասնակցելու է Ասիայում Փոխգործողության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության (ԱՓՎՄԽ) 7-րդ գագաթնաժողովին:

Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ գագաթնաժողովին քննարկվելու են ԱՓՎՄԽ հետագա զարգացման հարցեր, այդ թվում՝ եվրասիական տարածքում համագործակցության համատեքստում:

Հանդիպման մասնակիցները նաև կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական թեմաների շուրջ:

Ասիայում Փոխգործողության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության կազմում ընդգրկված է 28 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հնդկաստանը, Իսրայելը, Իրանը, Չինաստանը, Պակիստանը, Իրաքը:

Գագաթնաժողովին հրավիրված են նաև դիտորդներ՝ Բելառուսը, Ինդոնեզիան, Սաուդյան Արաբիան, Արաբական պետւթյունների լիգան, գործընկեր կազմակերպություններ:

Լավրովը պատրաստվում է գագաթնաժողովի ժամանակ ուշադրություն հրավիրել «նոր՝ ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի կայացման անկյան տակ» միջազգային հարաբերությունների համակարգի փոխակերպման հարցերի վրա, հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

ԱՓՎՄԽ նախագահն ընտրվում է երկու տարով՝ երկարաձգման հնարավորությամբ, գագաթնաժողովներն անցկացվում են չորս տարին մեկ: Նախագահող երկիրը 2024 թվականից Ադրբեջանն է: