Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ժամանել է Պեկին, որտեղ կքննարկվի իրավիճակը Մերձավոր Արևելքում:
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն այս շաբաթ հայտարարեց, որ Լավրովը բանակցություններ կվարի Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յիի հետ, կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացման, տարբեր ոլորտներում համագործակցության, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցեր:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ նրանք կքննարկեն «Ուկրաինայում պատերազմը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը»։
Չինաստանի արտաքին գործերի նախարարն ավելի վաղ՝ ապրիլի 5-ին, նաև հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ հետ, որի ընթացքում նրանք համաձայնության են եկել, որ Պեկինն ու Մոսկվան համատեղ կաշխատեն Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման ուղղությամբ։