Լավրովը կոչ է անում Անկարային կոշտ արձագանքել Ուկրաինայի գործողություններին

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին «կոշտ կերպով արձագանքել Ուկրաինայի գործողություններին»։

«Թուրքիան պետք է հստակ ազդակներ ուղարկի Կիևին՝ «Երկնագույն հոսք» գազատարի դեմ գործողությունների առիթով»,- հայտարարել է Լավրովը։

Սև ծովի հատակով անցնող «Երկնագույն հոսք» խողովակաշարով ռուսական գազը մատակարարվում է Թուրքիա։

Հուլիսի 7-ին ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել էին «Երկնագույն հոսք» գազատարի՝ Կրասնոդարի երկրամասում գտնվող պոմպակայաններից մեկին։