Լավրովը Հնդկաստան է մեկնում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր եռօրյա այցով կժամանի Հնդկաստան՝ հանդիպելու հնդիկ պաշտոնակից Սուբրամանյամ Ջայշանկարին և մասնակցելու BRICS-ի արտգործնախարարների հանդիպմանը, հայտնում է ռուսական TACC գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ BRICS-ում նախագահող Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ Լավրովի քննարկումների առանցքում մերձավորարևելյան ճգնաժամը, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի շրջափակումը կլինի, քանի որ վառելիքի փոխադրումների արգելափակումը ազդել է նաև Հնդկաստանի վրա։

Ակնկալվում է, որ նախարար Լավրովը կանդրադառնա նաև Ուկրաինայի հարցին և դրա հանգուցալուծման հեռանկարներին։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Ռուսաստան կատարվելիք այցի նախապատրաստական աշխատանքները ևս կքննարկվեն։

Հաղորդվում է, որ BRICS-ի հանդիպման շրջանակում ԱԳ նախարարները կկենտրոնանան համաշխարհային կառավարման բարելավման, ինչպես նաև զարգացող երկրների դերի ավելացման վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են ընդլայնել առևտրային և պաշտպանական կապերը