Լավրովը հերքել է տեղեկությունները, թե ՌԴ-ն սպառազինություն է մատակարարում Իրանին

Արխիվ

Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների շարունակությունը չի բխում ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Իրանի շահերից, հայտարարել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում գտնվող Ռուսաստանի արտգործնախարարը:

«Ինձ թվում է, որ ռազմական գործողությունների շարունակությունը չի բխում ո՛չ Միացյալ Նահանգների, ո՛չ էլ Իրանի շահերից։ Կան ցանկացողներ, որոնք փորձում են յուրաքանչյուր կողմին դրդել, որպեսզի այս հակամարտությունը շարունակվի։ Մենք նրանց թվին չենք պատկանում», ասել է Լավրովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նաև հերքել է տեղեկությունները, թե Ռուսաստանն ու Չինաստանն ուղղակիորեն զենք են մատակարարում Իրանին՝ ԱՄՆ-ի հետ հակամարտությունում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լավրովն ու Ռուբիոն վաղը պատրաստվում են հանդիպել

«Հիմա ինչ-որ պատճառով Արևմուտքում, մասնավորապես՝ Վաշինգտոնում, ուռճացնում են թեման, թե Ռուսաստանն ու Չինաստանը ուղղակիորեն Իրանին մատակարարում են սպառազինություն, որոնք Իրանը օգտագործում է ամերիկյան օբյեկտների վրա հարձակումների համար։ Դե, գիտեք ինչ, արդեն նույնիսկ անհարմար է դա լսել», - Ֆիլիպիններում ընթացող Ռուսաստան-Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) նախարարական նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում ասել է Լավրովը։

«Ես այդ տեղեկությունը հորինողների խղճին եմ թողնում այդ հայտարարությունները, բայց ով-ով, իսկ ամերիկացիները, որոնք և՛ Եվրամիության հաշվին սպառազինությունների մատակարարումների, և՛ հետախուզական տվյալների, «Ստարլինկ» համակարգի տրամադրման և շատ այլ միջոցներով ոչ միայն օգնում են, այլև ուղղակիորեն մասնակցում են Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների թիրախավորմանը», հավելել է Լավրովը։