Լավրովը հայտարարել է, թե Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերություններում առաջընթացը մեծ չէ՝ չնայած երկխոսությանը

ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, թե Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերություններում առաջընթացը մեծ չէ՝ չնայած երկխոսությանը։

Չորեքշաբթի օրը պետական RT հեռուստաալիքի հետ զրույցում Սերգեյ Լավրովն ասել է, որ չնայած համատեղ հնարավոր նախագծերի շուրջ լայնածավալ քննարկումներ են եղել, գործնականում քիչ բան է իրականացվել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարեսկզբից՝ երկրորդ անգամ պաշտոնը ստանձնելուց հետո սկսեց բանակցել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու, երկկողմ հարաբերությունները քննարկելու համար։ Այդ ջանքերը, սակայն, այժմ փակուղի են մտել՝ Մերձավոր արևելքում՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմից հետո։