Մանիլայում ավարտվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի բանակցությունները, հայտնել է ռուսական TACC գործակալության թղթակիցը։
Բանակցությունները տևել են 35 րոպե։
Ըստ TACC-ի՝ հանդիպման ընթացքում կողմերը նախատեսում էին հիմնական ուշադրությունը կենտրոնացնել Ուկրաինայի պատերազմի կարգավորման հարցի վրա։
Վաշինգտոնից հանդիպման վերաբերյալ առայժմ հաղորդագրություն չեն տարածել։
Սա երկու երկրների գլխավոր դիվանագետների չորրորդ հանդիպումն է 2025 թվականից ի վեր։ Ավելի վաղ Լավրովն ու Ռուբիոն հանդիպել էին Էր Ռիադում, Կուալա Լումպուրում և Նյու Յորքում։
Երկու բարձրաստիճան պաշտոնյաները Ֆիլիպինների մայրաքաղաքում են Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակում։