Լավրով․ «Հյուսիսից Հայաստանի դեմ նախապատրաստվող հարձակումների մասին պնդումները տարօրինակ են»

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համոզմամբ` Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումների մասին պնդումները տարօրինակ են։ Այս մասին ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել է այսօր՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպման մեկնարկին։

«Տարօրինակ է լսել հյուսիսից Հայաստանի դեմ նախապատրաստվող առասպելական հարձակումների մասին պարբերաբար հնչող հայտարարությունները։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ձեզ մոտ ըստ էության արդեն իսկ մեկնարկում է։ Եվ կարող եմ ձեզ վստահեցնել, որ երբ արտերկրից՝ ակնհայտորեն ակնարկելով Ռուսաստանին, ազդակներ են հնչում, թե ինչ -որ մեկը պատրաստվում է միջամտել [ընտրություններին], երբ Երևանից են Եվրամիությանն ուղղված կոչեր հնչում՝ թույլ չտալ այդ միջամտությունը, այդ ամենը մեզ համար տարօրինակ է։ Մենք կարծում ենք, որ պատասխանատու քաղաքական գործիչները Երևանում հասկանում են, որ նման քայլերը ակնհայտ սադրիչ նպատակներով են արվում», - հայտարարել է Լավրովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոսկվայում տեղի կունենա Ալեն Սիմոնյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումըԼավրով․ «Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և' ԵԱՏՄ, և' ԵՄ անդամ»Սիմոնյանը Մատվիենկոյի հետ քննարկել է փետրվարի 5-6-ի իր ՌԴ այցի մանրամասներըՊաշտոնական Երևանը բողոքի նոտա է հղել Մոսկվային՝ Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբԵՄ աջակցությունը` ընտրություններին ընդառաջ միջամտությո՞ւն, թե՞ ժողովրդավարության պաշտպանությունՀայաստանը ընտրություններին ընդառաջ օգնություն է խնդրել ԵՄ-ից. Իշխանության և ընդդիմության մեկնաբանությունը