Լավրով. ԱՄՆ-ը բաց է ՌԴ-ի հետ երկխոսության համար, Եվրոպան դրանից հրաժարվում է

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Միացյալ Նահանգները Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք անմիջապես հանդես եկավ Ռուսաստանի հետ երկխոսության օգտին, այնինչ Եվրոպան մինչև վերջին պահը հրաժարվել է շփումներից, այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարարը:

«Միացյալ Նահանգներում նախագահ Թրամփի վարչակազմը, հաջակցություն Ուկրաինայի իր բոլոր գործողություններով հանդերձ՝ սպառազինության փոխանցում, որը վաճառվում է եվրոպացիներին, արբանյակային տեղեկատվության տրամադրում, բաց է մեզ հետ երկխոսության համար», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել Լավրովը և շարունակել. - «Եվ Թրամփի վարչակազմը բացահայտ հանդես է գալիս այն բանի օգտին, որ այդ երկխոսությունը զարգանա, խորանա, հնարավորինս շատ ուղղություններ ընդգրկի»:

«Իսկ ահա Եվրոպան տառացիորեն մինչև վերջին պահը կտրականապես հրաժարվել է Ռուսաստանի հետ որևէ շփումների մասնակցելուց», - հավելել է ՌԴ ԱԳ նախարարը աֆրիկյան լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ հանդիպման ժամանակ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական դիզվառելիքի առաջին խմբաքանակը ԱՄՆ-ի ճանապարհին էՄելանյա Թրամփի ջանքերով Օլեշկիում հրադադար է հաստատվումՊուտինն առաջարկել է հանդիպել Թրամփի հետ ՉինաստանումԹրամփը պաշտպանել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեղարկելու իր որոշումը և մեղադրել ԶելենսկիինԿրեմլը մանրամասներ է հայտնում Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից. ի՞նչ է քննարկվել