Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը չինական Շենժեն քաղաքում լավ է անցել, նրանք քննարկել են երկկողմ հարաբերություններին և Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորմանը վերաբերող հարցեր, ռուսական «Վեստի»-ին ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
«Դա լավ հանդիպում էր։ Քննարկել են եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Քննարկել են նաև մեր երկկողմ հարաբերություններին վերաբերող մի քանի հարցեր։ Եվ, բնականաբար, ուղիղ անդրադարձ է եղել ուկրաինական հակամարտության կարգավորման հարցին», - ասել է նա։
Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք Ուկրաինան էր հանդիպման գլխավոր թեման, Ուշակովը պատասխանել է. «Կարելի է ասել՝ այո»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թրամփը հանդիպում է Չինաստանի նախագահի հետ«Այս հանդիպումը նախապատրաստական բնույթ ուներ եռակողմ գագաթնաժողովի համար, - պարզաբանել է նա,- Իմ կարծիքով, կողմերից ոչ մեկը որևէ առանձնապես կարևոր հայտարարություն չարեց։ Մենք պատրաստվում ենք ամենակարևոր միջոցառմանը, որը կանցկացվի եռակողմ ձևաչափով»։
Ուշակովը հավելել է, որ հանդիպումից հետո Պուտինը հիանալի տրամադրություն ուներ։ Նա հայտնել է, որ հանդիպումը տևել է մոտ 35-40 րոպե։
Նախկինում հաղորդվել էր, որ երկու նախագահների զրույցը տևել է մեկ ժամից պակաս։
Պատմական հանդիպում
Շենժենի պատմական հանդիպումը շատերը համեմատում են Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամիսներին կայացած Յալթայի համաժողովի հետ, որի ժամանակ որոշվեց Եվրոպայի ճակատագիրը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բաքուն Երևանին անհայտ կորածների հարցով աշխատանքային նախագիծ է ներկայացրել, Երևանն էլ իր առաջարկները կանիՈրոշ վերլուծաբաններ, սակայն, կարծում են, որ այս հանդիպումն էապես կտարբերվի դրանից: Վիրջինիայի CNA Corporation-ի փորձագետ Էլիզաբեթ Վիշնիկի կարծիքով՝ նույնիսկ եթե առաջնորդները ցանկանային նման որոշումներ կայացնելու իշխանություն ունենալ, նրանք չէին կարող դրանք կյանքի կոչել, քանզի աշխարհը շատ է փոխվել:
Հուդզոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ցիպորա Ֆրիդն էլ կարծում է, որ վաղվա հանդիպումից ամենաշատը կշահի Պուտինը, նույնիսկ եթե շոշափելի արդյունք չգրանցվի: Ըստ վերլուծաբանի՝ սա Պուտինին կօգնի վերականգնել իր միջազգային հեղինակությունը և դուրս գալ մեկուսացումից։ «Նա կկարողանա Ռուսաստանը ներկայացնել որպես մեծ տերություն, որը բանակցում է Ուկրաինայի ապագայի շուրջ՝ առանց մտահոգվելու մարտի դաշտում պարտության մասին», - ասել է նա։