Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել

Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան հայտարարել է հրաժարականի մասին։

Երեկ նա կորցրել էր իշխող կոալիցիայի առանցքային կուսակցության աջակցությունը, երբ աշխատանքից ազատել էր պաշտպանության նախարարին՝ Լատվիայի տարածք ուկրաինական անօդաչու սարքերի վերջին ներխուժումներից հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել ուկրաինական անօդաչուների միջադեպից հետո

Սիլինան պնդել էր, թե Լատվիայի հակաօդային համակարգերը բավականաչափ արագ չեն տեղակայվել՝ ներխուժումներին դիմակայելու համար։

Այժմ բալթյան այս երկրում պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն։