Լարվածություն «Քաղաքացիական պայմանագրի» և «Ուժեղ Հայաստան»-ի միջև

9-րդ գումարման Ազգային ժողովի նիստ, օգաստոս, 2026թ.

Ազգային ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ի միջև որոշակի լարվածություն առաջացավ:

ՔՊ-ից Տարոն Չախոյանը ամբիոնից հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը նախօրեին իրենց անվանել է «չտես գյոռմամիշներ», ապա ինքը դիմեց ընդդիմադիր խմբակցությանը «գյոռմամիշներ» որակմամբ:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը դիմեց Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին և ըստ էության Տարոն Չախոյանին անվանեց «հորթ»:

Ռուբինյանը պահանջեց զերծ մնալ վիրավորանքներից:

Ավելի ուշ՝ նիստի ընդմիջման ժամանակ, ընդդիմադիր խմբակցության ղեկավարը միջանցքում մոտեցավ խորհրդարանի խոսնակին և առաջարկեց զրուցել:

Երբ նիստը վերսկսվեց, Ռուբինյանը Չախոյանին հրավիրեց ամբիոնից խոսելու: ՔՊ պատգամավորը կարճ խոսեց՝ ասելով, որ ընդամենը օգտագործել է նույն բառը, որն «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդն օգտագործել էր իրենց վերաբերյալ:

ԱԺ նախագահը հայտարարեց, որ սրանով միջադեպը սպառված է, և պատգամավորներին կոչ արեց մնալ բարեկրթության սահմաններում: