Քըլըչը չի ասում՝ երբ է Թուրքիան նախատեսում բացել Հայաստանի հետ սահմանը

Հայատանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչ, արխիվ

«Երևանյան երկխոսություն» համաժողովին մասնակցող թուրք բանագնացը հրաժարվել է ասել, թե Անկարան երբ է նախատեսում բացել հայ - թուրքական սահմանը:

«Սահմանի բացման հարցը մենք այստեղ չենք քննարկել: Որոշել ենք, որ երբ ճիշտ ժամանակը գա, երբ ձևակերպումները վերջնական տեսքի բերվեն, կբացենք սահմանը: [Ալիջանի անցակետի] շինարարությունը գրեթե պատրաստ է, բայց կան որոշ հարցեր, որոնք պետք է ավարտին հասցվեն, այնտեղ մարդիկ պետք է նշանակվեն, ինտերնետ կապ պետք է հաստատվի և այլն, և այդպես շարունակ»,- ասել է հայ - թուրքական հարցով Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:

Դիվանագետը պնդել է, թե խոչընդոտները «զուտ տեխնիկական ու բյուրոկրատական են, որոնք պիտի կարգավորվեն». - «Մենք մեր քաղաքական կամքը հայտնել ենք դեռ 2022 թվականի օգոստոսին: Բայց չեմ կարող կանխատեսել, թե երբ կբացվի սահմանը, չեմ ուզում սխալ տեղեկություն տալ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թուրքիան հերքում է հունիսի 4-ին ՀՀ սահմանի բացման մասին լուրերըՀայաստանն ու Թուրքիան ստորագրել են Անիի կամրջի համատեղ վերականգնման մասին արձանագրությունՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան Ադրբեջանի ազդեցության գերին է. ՍիմոնյանՀայաստանը պատրաստ է ցանկացած պահի բացել սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից. ԿոստանյանԵ՞րբ կբացվի հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար. պաշտոնյաների արձագանքը«Ալիջան» անցակետի համար նախապատրաստական ​​աշխատանքները արագացել ենԱլիջանի անցակետում ակտիվ աշխատանքներ են. Իգդիրում պատրաստվում են սահմանի բացմանըՀայաստանը պատրաստ է հենց վաղը ունենալ ամբողջապես բաց սահման և դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ․ Ռուբինյան