ԿԸՀ նախագահը խնդրեց մերժել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր դիմումները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը Սահմանադրական դատարանից խնդրեց մերժել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր դիմումները:

Վահագն Հովակիմյանը իրավաչափ որակեց ընտրություններին արդյունքներն ամփոփող որոշումը: Ընդգծեց՝ այդ որոշումը կայացվել է Ընտրական օրենսգրքի պահպանմամբ, ուստի խնդրեց այդ դիմումները մերժել:

Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունը, որը մեկնարկել է երեկ:

Դիմումների վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանը ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի։ Դա օրենքով նախատեսված ժամկետ է՝ դիմումների ստանալուց հետո, մուտքագրման օրվանից հետո՝ 15-օրյա ժամկետում, իսկ դիմումները անցած ուրբաթ են մուտքագրվել:

Հունիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքներով՝ ԱԺ են անցնում «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան»-ը: Մանդատները բաշխվում են հետևյալ կերպ. ՔՊ՝ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»՝ 29 մանդատ, «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՍԴ-ն շարունակում է քննել ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերի դիմումները