Կրեմլը ողջունում է Թրամփի կոչը՝ դադարեցնել հարվածները ՌԴ-ում դիզվառելիքի արտադրությանը

Կրեմլը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը Ուկրաինային՝ դադարեցնելու Ռուսաստանի դիզելային վառելիք արտադրող օբյեկտների վրա հարձակումները, հայտնում է Reuters-ը։

Միևնույն ժամանակ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ համաշխարհային էներգետիկ շուկաներում տեղի ունեցող ցնցումների հիմնական պատճառը Պարսից ծոցի տարածաշրջանում ընթացող հակամարտությունն է։

Նախօրեին ԱՄՆ նախագահը հայտարարել է. «Զելենսկին պետք է մի բան անի՝ նա պետք է դադարեցնի շարքից հանել Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրությունը: Նա դիզելի դեֆիցիտ է ստեղծում: Դա կապ չունի Մերձավոր Արևելիք հետ: Դա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցողի հետևանք է»:

ԱՄՆ նախագահը փոխանցել է, որ Ուկրաինայի նախագահի հետ խոսել է այդ թեմայով: «Կան բազմաթիվ այլ թիրախներ», իսկ ռուսական դիզվառելիքին հարվածները «վնաս են հասցնում ամբողջ աշխարհին», - ընդգծել է Թրամփը:

«Կիևի ռեժիմին ուղղված ցանկացած կոչ՝ դադարեցնել քաղաքացիական տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները, կարող է միայն ողջունվել», - ասել է Պեսկովը։

Այս տարվա գարնանից Ուկրաինան ուժգնացրել է հարվածները Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներին: Հարձակման տակ են հայտնվել խոշորագույն նավթավերամշակման ձեռնարկությունները, տարբեր ժամանակահատվածներում Ռուսաստանը զրկվել է իր նավթավերամշակման հզորությունների ավելի քան մեկ քառորդից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփ. Զելենսկին պետք է դադարեցնի հարվածները Ռուսաստանում դիզվառելիքի արտադրությանը