Կրակոցներ Վաշինգտոնում. մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ

ԱՄՆ - Ոստիկանները դեպքի վայրում, Վաշինգտոն, 12-ը նոյեմբերի, 2026թ.

Վաշինգտոնի շենքերից մեկում այսօր առավոտյան զինված անձ է բարիկադավորվել, նրա արձակած կրակոցներից մեկ մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Տեղում մեծ թվով ոստիկաններ են հավաքվել, հրաձիգը դեռ ձերբակալված չէ, փոխանցել է ոստիկանությունը:

Իրադարձությունները ծավալվում են VIDA ֆիթնես ակումբում և դրանից դուրս, հաղորդել է Վաշինգտոնի քաղաքային խորհրդի անդամ Բրուք Պինտոն:

Reuters-ը, իր հերթին, նշում է, որ դեպքի վայրը մոտ 1.6 կիլոմետր է հեռու Սպիտակ տնից՝ դեպի հյուսիս-արևելք, Լոգան Սըրքլ թաղամասում: Այստեղ շենքերի տանիքներին կարելի է տեսնել հրազենով զինված ոստիկանների, տարածքը շրջափակված է տասնյակ ոստիկանական ավտոմեքենաներով: