ՔՊ-ն դեռ քննարկում է Ֆարմանյանի թեկնածությունը և որոշում չունի

Ազգային ժողովի նիստ, օգոստոս, 2026թ.

Խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեռ քննարկում է Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը:

ՔՊ-ն դեռ որոշում չունի «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության առաջադրած թեկնածուի վերաբերյալ: Եվ թեև տվյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնը հատկացված է «Ուժեղ Հայաստան»-ին, միանշանակ չէ, որ իշխող կուսակցության պատգամավորները ձայն կտան Ֆարմանյանի օգտին:

ՔՊ-ական պատգամավորները քննադատական են տրամադրված և սուր հարցեր էին ուղղում ընդդիմադիր թեկնածուին:

Ազգային ժողովի չորրորդ՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը հատկացված է «Քաղաքացիական պայմանագրին», իշխանական խմբակցությունն առաջադրեց նախորդ գումարման խորհրդարանում նույն պաշտոնը զբաղեցրած Սարգիս Խանդանյանին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԺ-ն քննարկում է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նոր Սահմանադրության նախաբանում չի լինի հղում Անկախության հռչակագրին. ՋուլհակյանԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումները շարունակվում ենԵվրաինտեգրման հանձնաժողովը՝ «Ուժեղ Հայաստանին», Եվրասիականը՝ ՔՊ-ին. ինչպես բաշխվեցին ԱԺ հանձնաժողովներըԱԺ-ն 12 մշտական հանձնաժողովների նախագահներ և փոխնախագահներ է ընտրում