Քուվեյթի վրա Իրանի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, կան վիրավորներ

Քուվեյթը հայտնում է՝ Իրանի հարձակումների հետևանքով մեկ մարդ է զոհվել, կան վիրավորներ, փակվել է Քուվեյթի օդանավակայանը, վնասվել են դիվանագիտական ներկայացուցչություններ:

Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է հարձակումները՝ նշելով, որ դրանք «ևս մեկ անգամ թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ Քուվեյթի միջազգային օդանավակայանը, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել, կան վիրավորներ, ինչպես նաև վնաս է հասցվել դիվանագիտական ներկայացուցչություններին [անվանումներ չի նշվում,-խմբ.]»։

ԱՄՆ-ն և Իրանը հրադադարի ընթացքում արդեն մի քանի անգամ հարվածներ են փոխանակել: Միացյալ Նահանգների զինված ուժերը հայտնել են, որ իրանական հրթիռները գիշերը հարվածել են Բահրեյնին, Քուվեյթին և տարածաշրջանային այլ թիրախների։ Ըստ ԻՀՊԿ-ի՝ գործողություններն իրականացվել են ի պատասխան Քեշմ կղզու վրա ամերիկյան հարձակման:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խամենեիի խորհրդականը «հրթիռների հեղեղով» է սպառնացել՝ ԱՄՆ-ի նոր հարձակման դեպքումԻրանը կբանակցի, բայց չի վստահում ԱՄՆ-ի խոստումներին. խորհրդարանի փոխնախագահԻրանը հարվածել է Քուվեյթի միջազգային օդանավակայանին, կան տուժածներԻրանի շուրջ պատերազմական գործողությունները կրկին սրվել են