Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնել է, որ Կուբանի Սլավյանսկում անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելուց հետո երկու ձեռնարկություններում հրդեհներ են բռնկվել։ Մեկ մարդ է վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց:
Ուկրաինական Telegram մոնիթորինգի Exilenova+ և Supernova+ ալիքները հաղորդում են, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նավթավերամշակման գործարանի վրա: Քաղաքում է գտնվում տարածաշրջանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը՝ «Սլավյանսկ Էկոն», որը նախկինում հարձակման էր ենթարկվել ուկրաինական ուժերի կողմից։ 2024 թվականի ապրիլին՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո, նավթավերամշակման գործարանը մասամբ դադարեցրել էր գործունեությունը:
Բացի այդ, Կուբանի Սլավյանսկում «անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու պատճառով» մասնավոր տներ են վնասվել, հաղորդվում է, որ ոչ ոք չի տուժել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունվարի 26-ի գիշերը երեք շրջաններում և Ազովի ծովում ուկրաինական 40 անօդաչու թռչող սարք է խոցվել, որոնցից 34-ը՝ Կրասնոդարի երկրամասում։