Կոտորած Նիգերում. զինյալները սպանել են 38 խաղաղ բնակչի

Աֆրիկացի զինյալներ, արխիվ

Զինված անձինք առնվազն 38 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց և երեխաների են սպանել Նիգերի արևմուտքում՝ Բուրկինա Ֆասոյի և Մալիի սահմանների մոտ, France-Presse-ին այսօր հայտնել են տեղական աղբյուրները:

Ըստ հաղորդագրության՝ հարձակման թիրախը եղել է Թերա քաղաքին մերձակա մի գյուղ: Զոհերից մեկը մահացել է հիվանդանոցում՝ հարձակման հաջորդ օրը:

Այլ մանրամասներ չեն փոխանցվում: