Կոսովոյում կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է գործող վարչապետ Ալբին Կուրտիի կուսակցությունը՝ ստանալով քվեների գրեթե կեսը՝ 49 տոկոսը։ Իշխող կուսակցության այս հաջողությունը հնարավորություն է տալիս հաղթահարել ավելի քան 9 ամիս տևող ներքաղաքական ճգնաժամը։
Դրա հետևանքով Կոսովոն 2025 թվականի ողջ ընթացքում չէր կարողանում լիարժեք գործող կառավարություն ձևավորել։ Կառավարման ճգնաժամն իր հերթին հանգեցրել էր արևմտյան ֆինանսական օգնության դադարեցմանը։
Reuters-ի տեղեկություններով՝ Կուրտիի ազգայնական կուսակցության հաջողությանը մեծապես նպաստել են Կոսովոյի՝ արտերկրում ապրող քաղաքացիների քվեները։Վերջին օրերին անցկացված սոցհարցումների համաձայն՝ Կոսովոյի սահմաններից դուրս ապրող ալբանացիների 61 տոկոսը պատրաստվում էր քվեարկել Կուրտիի կուսակցության օգտին։