Ուկրաինայի հակամարտությունը, ի վերջո, կկարգավորվի, բայց առանց նախագահ Վլադիմիր Զելենսկի մասնակցության, Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարծում եմ՝ նրանք ի վերջո կգտնեն լուծում՝ այս կամ այն կերպ։ Բայց դա կլինի առանց նրա [Զելենսկիի – խմբ.], քանի որ նա չի ուզում կարգավորում», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ Զելենսկին միայն խոսում է խաղաղ լուծում գտնելու ցանկության մասին, բայց իրականում դրանք «պարզապես խոսքեր են»։
Խոսելով այն մասին, որ Զելենսկին, չնայած ռուսական նավթավերամշակման գործարաններին չհարվածելու վերաբերյալ իր խնդրանքին, երեկվանից վերսկսել է դրանք, Թրամփն ասել է. «Ինչ ասեմ, կարծում եմ՝ դա խայտառակություն է ... Զելենսկին մեզ համար այն մարդը չէ, ում հետ կարելի է գործ ունենալ: Նա ասում է, թե ուզում է կարգավորել հարաբերությունները, բայց չի ուզում։ Ես Զելենսկիի մեծ երկրպագու չեմ։ Նրանք ոչնչացրել են այդ երկիրը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կիևը հաղորդում է StarShield-ի աշխատանքի վերականգնման մասին
Զելենսկին երեկ պարզաբանել էր, որ հարվածները վերսկսում են, քանզի Ռուսաստանը շարունակում է հարվածներն իրենց էներգետիկ ենթակառուցվածքներին:
ԱՄՆ նախագահը նաև ասել է, թե Ուկրաինայի նախագահի հետ համաձայնության հասնելն ավելի դժվար է, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Կարծում եմ՝ Զելենսկիի հետ գործ ունենալն ավելի դժվար է, քան Պուտինի», - Newsmax-ին տված հարցազրույցում ասել է նա։
ԱՄՆ-ն կասեցրել է զինամթերքի վաճառքը դաշնակիցներին
Թրամփը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները ժամանակավորապես դադարեցրել է զինամթերքի վաճառքը դաշնակիցներին՝ սեփական զինանոցները համալրելու նպատակով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Բավական է». Զելենսկին ասել է, որ վերսկսում են հարվածները Ռուսաստանի նավթագործարաններին«Վերջերս մենք զինամթերքը մեզ համար ենք պահում, քանի որ դրա կարիքն ունենք։ Մենք պետք է այն ունենանք։ Եվ երբ մենք համալրենք մեր պաշարները, իսկապես համալրենք դրանք, մենք կսկսենք թույլ տալ մեր դաշնակիցներին կրկին գնել այն մեզանից», - բացատրել է նա:
Նախագահը նախկինում քննադատել էր Բայդենի վարչակազմին՝ Կիևին միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն, այդ թվում՝ Tomahawk հրթիռներ և Patriot համակարգեր փոխանցելու համար՝ առանց Ուկրաինայից վճար պահանջելու։ Այժմ եվրոպական երկրները պետք է վճարեն իրենց գնած ամերիկյան զենքի համար, ասել է նա։