Քոչարյանը չի մասնակցի քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճին

«Հայաստան» խմբակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը վերահաստատեց՝ չի մասնակցելու քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների բանավեճին, որը որը կազմակերպելու է Հանրային Հեռուստաընկերությունը:

«Բովանդակային քննարկում հնարավոր չէ ունենալ 19 հոգու մեջ և այդ ֆորմատով։ Մեր քարոզարշավը բովանդակային է, եթե նկատել եք։ Պատճառը միայն դա է», - Բերդում լրագողների հարցին ի պատասխան ասել է երկրորդ նախագահը։

Առաջին համարների բանավեճը Հանրային հեռուստաընկերությունը կազմակերպելու է հունիսի 4-ին։ Երեկ տեղի է ունեցել առաջին բանավեճը, այսօր՝ հունիսի 2-ին տեղի կունենա երկրորդ մեծ բանավեճը։