«Կլինիկական մահ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է 1 տարեկան 2 ամսական երեխա. կա ձերբակալված

Արխիվային լուսանկար

Այսօր «Արաբկիր» բժշկական համալիր է տեղափոխվել մեկ տարեկան երկու ամսական երեխա՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ։

Բժշկական համալիրի հաղորդագրության համաձայն՝ երեխան գտնվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրավապահ մարմինների կողմից իրականացվում է քննություն։

Քննչական կոմիտեից հաղորդում են, որ դեպքի առթիվ ՔԿ Երևանի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում մեկ անձ ձերբակալվել է:

«Ազատության» տեղեկությամբ՝ ձերբակալվածը երեխայի խորթ մայրն է: