ՔԿ-ն Սամվել Կարապետյանին թույլատրել է Ֆեյսբուքով տեսաուղերձ հրապարակել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին թույլատրվում է Ֆեյսբուքով տեսաուղերձ հրապարակել: Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնել են, որ բավարարել են գործարարի պաշտպան Արամ Վարդևանյանի դիմումը:

Վերջինս միջնորդել էր Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձով հանդես գալու թույլտվություն ստանալ:

ՔԿ-ն, մասնավորապես, նշում է, որ թույլատրվել է մեղադրյալ Կարապետյանին «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական գործունեության, ծրագրերի և մոտեցումների ներկայացման համատեքստում Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել տեսաուղերձ:

Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց անցած տարվա հունիսին, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին: Իշխանությունը զավթելու հրապարակային կոչից բացի, գործարարին մեղադրում են փողերի լվացման հոդվածով: Սամվել Կարապետյանը յոթ ամիս Ազգային անվտանգության ծառայության նկուղում էր, հիմա՝ տնային կալանքի տակ:

Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե նա կարող է հանդես գալ ուղիղ եթերում, օգտվել իր ձեռքի տակ եղած հնարավորություններից, դրանում ոչ մի խոչընդոտ չկա։ «Ուժեղ Հայաստանից» պնդել էին, որ Կարապետյանի այդ իրավունքը սահմանափակված է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բազկամարտի չեմպիոն Գագիկ Ծառուկյանը կընդունի՞ Փաշինյանի մարտահրավերը Այս պահի իրավիճակն այդ հնարավորությունները չի բացում. Կարապետյանը՝ Արցախի անկախության հարցի մասին«Խաղաղության ռևիզիայի դիրքերից հանդես եկող ուժերը պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ». Փաշինյան