ՔԿ-ն հաստատում է՝ ծեծի է ենթարկվել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբայրը

Քննչական կոմիտեն հաստատում է՝ ծեծի է ենթարկվել Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբայրը:

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 23-ի գիշերը: Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով»:

Հաղորդվում է, որ կա երկու ձերբակալված, «նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ»:

Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: