Կիպրոսը հետաձգել է այսօր նախատեսված ԵՄ նախարարների հանդիպումը

Կիպրոսը հետաձգել է այսօր նախատեսված ԵՄ նախարարների հանդիպումն այն բանից հետո, երբ գիշերը անօդաչու սարքը հարվածել է կղզում գտնվող բրիտանական ռազմաբազային։ Կիպրոսը ներկայումս նախագահում է Եվրոպական միության նախագահությունը։

«Հաշվի առնելով այս չնախատեսված զարգացումը, որը, ցավոք, ազդել է այսօր Կիպրոս իրականացվող ավիաչվերթների վրա, որոշում է կայացվել ոչ պաշտոնական ընդհանուր հարցերի խորհրդի նիստը հետաձգել ավելի ուշ ժամկետի»,- ասել է նախագահի գրասենյակի խոսնակը։

Ավելի վաղ Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը հայտարարել էր, որ «Շահեդ» տեսակի անօդաչու թռչող սարքը փոքր վնասներ է հասցրել, երբ գիշերվա ժամը 00:03-ին բախվել է ռազմական օբյեկտներին։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն կանգնած է իր բոլոր անդամ պետությունների կողքին։

«Թեև Կիպրոսի Հանրապետությունը թիրախ չի եղել, ցանկանում եմ հստակ ասել՝ մենք հավաքականորեն, հաստատակամ և միանշանակ կանգնած ենք մեր անդամ պետությունների կողքին՝ ցանկացած սպառնալիքի դիմակայելիս»,- X սոցիալական հարթակում գրել է ֆոն դեր Լայենը։