Քաղաքապետարանը հաղորդում է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի աշխատանքների ավարտի մասին

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները, հունիս, 2026թ.

Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի աշխատանքների ավարտով պայմանավորված՝ ավտոբուսային երթուղիները օգոստոսի 14-ից կվերադառնան իրենց հիմնական երթուղուն: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը:

Երևանի տրանսպորտային ամենաառանցքային հանգույցներից մեկում գտնվող Կիևյան կամուրջը հիմնանորոգման համար փակվել էր երկու ամիս առաջ, քաղաքապետարանի ժամանակացույցով այն պետք է բացվեր կես ամիս ավելի ուշ՝ օգոստոսի 29-ին:

Կամրջի փակ լինելն է՛լ ավելի էր ծանրաբեռնել մայրաքաղաքի երթևեկությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Օրեցօր ծանրացող խցանումները` մեծ մարտահրավեր երևանցիների համարԿիևյան կամուրջը փակ է, Երևանի երթևեկությունը՝ է՛լ ավելի ծանրաբեռնված