Կիևը շանտաժի է ենթարկում մեզ. Սիյարտո

Հունգարիան պատրաստվում է արգելափակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունումը, ինչպես նաև Կիևին շուրջ 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը։

Պաշտոնական Բուդապեշտն իր այս դիրքորոշումը պատճառաբանում է Ուկրաինայի գործողություններով, մասնավորաբար Հունգարիային նավթ մատակարարող «Դրուժբա» խողովակաշարի արգելափակմամբ։

«Կիևի այս գործողությունները մենք ընկալում ենք որպես անթաքույց շանտաժ, որի նպատակը Ուկրաինայի հարցում Հունգարիայի դիրքորոշման փոփոխությանը հասնելն է»,- այսօր Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հավաքից առաջ հայտարարել է Հունգարիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Պետեր Սիյարտոն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ երկրները դեռ համաձայնության չեն եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հունգարիան արգելափակում է ԵՄ 90 մլն եվրոյի վարկը Ուկրաինային